ԱՄՆ-ն պատրաստ է Հս. Կորեայի դեմ ռազմական տարբերակ կիրառել. Թրամփ
Միացյալ Նահանգները պատրաստ են Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման համար դիմել ռազմական տարբերակին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ դա զարհուրելի վատ հետևանքներ կունենա ԿԺԴՀ համար, գրում է USA Today լրատվական գործակալությունը։
«Մենք ամբողջովին պատրաստ ենք 2-րդ, բայց ոչ այդքան ցանկալի տարբերակին։ Սակայն եթե մենք այնուամենայնիվ որոշենք այն կիրառել՝ դա ավերիչ հետևանքներ կունենա Հյուսիսային Կորեայի համար։ Խոսքը ռազմական տարբերակի մասին է։ Եվ եթե մենք ստիպված լինենք դրան դիմել՝ մենք կդիմենք»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Երեկ սակայն, ԱՄՆ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը պնդել էր, թե երկիրն ամենևին պատերազմ չի հայտարարել Հյուսիսային Կորեային, և որ վերջինս է աղավաղել ԱՄՆ կողմից հնչեցված հայտարարությունները:










