Ֆրանսիայում 14 հոգանոց ընտանիքը 28 մլն եվրո է շահել վիճակախաղով

18:30 • 27.09.17

Ֆրանսիացի լրագրողներն անհավանական պատմություն են ներկայացրել: Այս տարի Euro Millions վիճակախաղի մեծությամբ երրորդ շահումը 28 մլն եվրոյի չափով Ֆրանսիայում բաժին է հասել մեկ ընտանիքի 14 անդամի:

Ինչպես հաղորդում է Euromag-ը, նորաթուխ միլիոնատերերին միավորում է ոչ միայն խոշոր շահումը, այլև ընտանեկան կապերը: Սեպտեմբերի 1-ին Բուլոն Բիյանկուր շրջանում բնակվող հաջողակները 28 287 321 եվրո են շահել, այսինքն՝ 2-ական մլն եվրո յուրաքանչյուրին:  

Ինչպես հաղորդում է ֆրանսիական թերթը, ծնողները, նրանց չափահաս երեխաները, ինչպես նաև քույրերն ու եղբայրներն իրականում արդեն մի քանի տարի շարունակ համատեղ մասնակցում են վիճակախաղին: Նրանք հերթով գրանցում են վիճակախաղի տոմսերը՝ միասին 50 եվրո ծախսելով ամեն շաբաթ: Վերջապես, նրանց ջանքերը արդյունք են տվել:

Միլիոնատեր ընտանիքի անդամներից ոմանք արդեն կիսվել են շահումը ծախսելու ծրագրերով: