Երևանում տրոլեյբուսի վթարից տուժած 6 անձ տեղափոխվել է «Հերացի» ԲԿ, նրանցից 3-ը վերակենդանացման բաժանմունքում են
Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց այս պահի դրությամբ տեղափոխվել է 6 տուժած։ Tert.am-ին այս մասին ասացին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից:
«Մասնագետների կողմից կատարվում են բոլոր անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտությունները»,-տեղեկացրեցին ԲԿ–ից՝ նշելով, որ տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր:
«Տուժածներից 3-ը վերակենդանացման բաժանմունքում են»,-ասացին հիվանդանոցից:










