Իրավապահներն ուսումնասիրում են Կրասնոդարում հայտնաբերված մարդակեր ամուսինների կենսագրությունը` սկսած մանկությունից

22:15 • 28.09.17

Ռուս քննիչները հաղորդել են, որ ուսումնասիրում են Կրասնոդարի երկրամասում մարդակերության մեջ կասկածվող ամուսինների կենսագրությունը՝ սկսած մանկությունից:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, իրավապահնեը նաև փորձաքննություն են իրականացնում՝ պարզելու նրանց մեղսունակության աստիճանը, նրանց հնարավոր հակվածությունը մարդակերությանը: Ուսումնասիրվում են նաև նրանց աշխատավայրերը, մարդիկ, որոնց հետ նրանք շփվել են:

ՌԴ Քննչական կոմիտեի երկրամասային վարչության ղեկավարի խոսքով՝ ընտանիքի կողմից կատարված դեռևս միայն մեկ սպանություն է հաստատվել:

Քննիչները հաստատել են նաև, որ ընտանիքի բնակարանում մարդկային մասնատված մնացորդներ են հայտնաբերվել:

Ուշագրավ է, որ իրենք` ամուսինները 30 մարդու սպանություն են խոստովանել:

РИА Новости-ի հաղորդմամբ՝ սպանություններից մեկը կատարվել է խանդի հողի վրա. կինը դրդել է ամուսնուն դատաստան տեսնել «մրցակցուհու» նկատմամբ: