Չինաստանի իշխանությունները կարգադրել են 120 օրվա ընթացքում փակել ԿԺԴՀ-ի հետ բոլոր համատեղ ձեռնարկությունները

16:29 • 28.09.17

Չինաստանի իշխանությունները հանձնարարել են 120 օրվա ընթացքում փակել ԿԺԴՀ-ից մասնավոր և իրավաբանական անձանց մասնակցությամբ բոլոր համատեղ ձեռնարկությունները: Այդ մասին ասված է հինգշաբթի հրապարակված Չինաստանի առևտրի նախարարության հաղորդագրությունում, գրում է ТАСС-ը:


«Չինաստանում գործող համատեղ ձեռնարկությունները, կոոպերատիվ կազմակերպությունները, ինչպես նաև ԿԺԴՀ-ից իրավաբանական կամ ֆիզիկական անձանց մասնակցությամբ օտարերկրյա կապիտալով ձեռնարկությունները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը ՄԱԿ-ի ԱԽ-ի 2375 բանաձևի ընդունման օրվանից (2017 թվականի սեպտեմբերի 12) ի վեր»,- ասված է փաստաթղթում:


Նախարարությունը նաև կոչ է արել երկրի քաղաքացիներին փակել Չինաստանի սահմաններից դուրս ԿԺԴՀ-ի հետ համատեղ ստեղծված ձեռնարկությունները: