Մեքսիկայում «ձկնային անձրև» է տեղացել (լուսանկար, տեսանյութ)

11:26 • 28.09.17

Մեքսիկայի հյուսիս-արևելքում տեղացած անձրևի հետ օդից մանր ձկներ են թափվել, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգի քաղաքացիական պաշտպանության վարչության տարածած տեղեկությանը հղումով։

«Թեթևակի անձրև տեղաց, որի ժամանակ բառի բուն իմաստով երկնքից փոքրիկ ձկներ ընկան», - գրված է վարչության ֆեսյբուքյան էջում:

Արտառոց այս երևույթին ականատես են եղել մեքսիկական Տամպիկո քաղաքում, «ձկնային անձրևը» հասցրել են նաև ֆիքսել տեսանկարահանման միջոցով:

Գիտնականները դեռ չեն տվել երևույթի բացատրությունը: