Երևան-Գյումրի ճանապարհին օրեր առաջ տեղի ունեցած ՃՏՊ-ի մասնակից «Օպել»-ի վարորդը գիտակցության չգալով մահացել է
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 02.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ օրեր առաջ տեղի ունեցած վթարի մասնակից «Օպել Վեկտրա»-ի վարորդը՝ 1974 թ. ծնված Վարդան Մխոյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 21.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 95-րդ կմ-ին՝ Սառնաղբյուր գյուղի խաչմերուկում, իրար էին բախվել «ԶԻԼ» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը և ուղևորը, «ԶԻԼ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:










