Ռիգայում մեքենան մխրճվել է մանկապարտեզի սաների խմբի մեջ

16:12 • 28.09.17

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեքենան մխրճվել է երեխաների խմբի մեջ, փոխանցում է РИА Новости գործակալությունը:

Ըստ նախնական տվյալների՝ Volvo մակնիշի մեքենայի 30-ամյա վարորդը հավանաբար առողջական խնդիրների պատճառով կորցրել է ղեկի կառավարումն ու մասամբ դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ մխրճվելով մանկապարտեզի սաների խմբի մեջ, որոնց հետ եղել է նաև նրանց դաստիարակը:

Դրանից հետո մեքենան բախվել է շենքի պատին:

Ինչպես մանրամասնել է տեղի ոստիկանությունը՝ պատահարի հետևանքով տուժել է երեք երեխա, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները: