Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Բաղրամյան –Սայաթ Նովա-Մաշտոցի պողոտա խաչմերուկում

14:37 • 28.09.17

Ճանապարհային ոստիկանության փոխանցմամբ` երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Բաղրամյան պողոտա-Սայաթ Նովայի պողոտա-Մաշտոցի պողոտա խաչմերուկում։

Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 29-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Սայաթ Նովայի պողոտա-Մաշտոցի պողոտա խաչմերուկում՝ Սայաթ Նովայի պողոտայով Տերյան փողոցի կողմից դեպի Մաշտոցի պողոտայի կողմ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների համար տեղադրված լուսացույցի ձախ սեկցիան կփոխարինվի Տ.2 տիպի եռագույն ազդանշաններով տրանսպորտային լուսացույցով: