Տավուշում տատը նորածին թոռանը նետել է զուգարանը

13:50 • 29.09.17

Սեպտեմբերի 27–ին ժամը 05։10–ին «Բերդ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց դիմել է 1984 թվականին ծնված մի կին, որը ունենալով 36-37 շաբաթական հղիություն, ծննդաբերել է տանը և պտուղն իր հետ հիվանադանոց չի բերել:

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից։

Հաղորդվածի հիման վրա նյութեր են նախապատրաստվել, ինչի արդյունքում պարզվել է, որ նույն օրը կինը իրենց տան պատշգամբում ծննդաբերել է, ինչից հետո նրա մայրը նորածնին նետել է առանձնատանը կից կառուցված զուգարանը:

Երեխան մահացել է: