ՄԱԿ-ը Մադրիդին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել կատալոնական հանրաքվեի շուրջ
ՄԱԿ-ը Մադրիդին կոչ է արել անել հնարավորը, որպեսզի Կատալոնիայում սպասվող հանրաքվեի դեմ անցկացվող միջոցառումները չհանգեցնեն մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների խախտմանը՝ ինչպիսիք են խոսքի ազատությունը, հանրաքվեների և հանրահավաքների ազատությունը:
ՄԱԿ-ի իրավապաշտպաններն իրենց խիստ անհանգստությունն են հայտնել այդ միջոցառումների կապակցությամբ ու հայտնել, որ «հանրաքվեի օրինականությունից կախված՝ Մադրիդի իշխանությունները պարտավոր են ժողովրդավարական հասարակություններին հատուկ քայլեր ձեռնարկել»։
Հիշեցնենք, որ իսպանական իշխանությունները Կատալոնիա են ուղարկել ավելի քան 4000 ոստիկան, որոնց կարգադրել են համապատասխան գործողությունների դիմել «անօրինական հանրաքվեի դեպքում», որը տեղի է ունենալու հոկտեմբերի 1-ին:










