ԻՊ-ը նոր ձայնագրություն է տարածել՝ խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մասնակցությամբ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները նոր ձայնագրություն են հրապարակել, որում, երնթադրաբար, հնչում են ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հայտարարությունները:
Ինչպես հայտնում է BBC-ն, մարդն, ում ձայնը նման է ալ-Բաղդադիի ձայնին, հիշատակում է Հյուսիսային Կորեայի կողմից վերջերս ԱՄՆ-ի և Ճապոնիայի հասցեին հնչած սպառնալիքները:
Նա նաև մատնացույց է անում ԻՊ-ի հենակետերի համար մղվող մարտերը, ինչպես օրինակ՝ Մոսուլում, որը ջիհադականներից իրաքյան զորքերը ազատագրել են հուլիսին:
Ալ-Բաղդադիին, որի համար ԱՄՆ-ն 25 մլն դոլար գլխագին է սահմանել, չեն տեսել 2014-ի հուլիսից ի վեր: Եվ այդ հանգամանքը նրա սպանության մասին բազմաթիվ ենթադրությունների առիթ էր տվել:










