Հրվ. Կորեան ցուցադրել է իր ռազմական ուժը՝ Հս. Կորեայից ստացվող սպառնալիքների ֆոնին (լուսանկարներ, տեսանյութ)
Հարավային Կորեան երկրի զինված ուժերի օրվա առթիվ ցուցադրել է իր ռազմական ուժը՝ Հյուսիսային Կորեայից ստացվող սպառնալիքների ֆոնին, գրում է The Daily Mail-ը՝ ներկայացնելով ուշագրավ ֆոտոշարք։
Երկրի իշխանություններն օգտագործել են հարմար առիթը Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական ուժի ցուցադրության համար՝ շքերթի հանելով մի շարք ժամանակից պաշտպանական համակարգեր:
Օդային ցուցադրությանը մասնակցել է ընդհանուր առմամբ 53 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ, այդ թվում՝ 8 հատ F-15K կործանիչ և 7 հատ AH-64E Apache հարվածային ռազմական ուղղաթիռ:
Ռազմական շքերթն անցկացվել է Սեուլից 70 կիլոմետր հարավ գտնվող Փյոնչհանում՝ Ռազմածովային ուժերի երկրորդ նավատորմի բազայում:
Ցուցադրված սպառազինությունների թվում են եղել Hyunmoo-2 բալիստիկ հրթիռները և Hyunmoo-3 թևավոր հրթիռները:
Հարավային Կորեայի զինված ուժերն առաջին անգամ ցուցադրել է նաև 800 կիլոմետր հեռահարություն ունեցող իր վերջին Hyunmoo-2C հրթիռը:
Երկրորդ նավատորմը պատասխանատու է Հյուսիսային սահմանագծի հարավում գտնվող՝ Հարավային Կորեայի արևմտյան ջրերի պաշտպանության համար:
Այս տարվա շքերթի անցկացման վայրի ընտրությունը ցույց է տալիս Հարավային Կորեայի իշխանությունների վճռականությունը՝ խստորեն արձագանքել Հյուսիսային Կորեայի սադրանքներին, գրում է լրատվամիջոցը։
Նշենք, որ Հարավային Կորեայում ԶՈՒ-ի օրը նշվում է հոկտեմբերի 1-ին, սակայն այս անգամ այն անցկացվել է մի քանի օր շուտ։






























