Մոսկվայում հարձակվել են Lenta.ru լրատվամիջոցի խմբագրության վրա
Lenta.ru ինտերնետային հրատարակությունը հաղորդագրություն է տարածել Մոսկվայում Վարշավայի մայրուղու վրա խմբագրության շենքի վրա հարձակման մասին:
Անհայտ անձինք փորձել են հրդեհել շենքը, ջարդել են պատուհանները և նացիստական խորհրդանիշեր նկարել պատերին:
«Անհայտ անձինք սեպտեմբերի 29-ի գիշերը հարձակվել են Մոսկվայում Վարշավայի պողոտայում գտնվող խմբագրության վրա, փորձել են հրդեհել շենքը, ջարդել են պատուհանները և նացիստական խորհրդանիշեր նկարել պատերին, այդ թվում՝ սվաստիկա», - գրված է կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Լուսանկարում հստակ երևում է պատին արված «Ստում ես Lenta» մակագրությունը: Պատահածի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:











