Թուրքմենստանի նախագահը հրատարակել է այս տարվա իր արդեն երրորդ գիրքը, այս անգամ՝ սպորտի մասին

12:31 • 29.09.17

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նոր գիրք է հրատարակել, այս մասին գրում է vestikavkaza.ru կայքը:

Թուրքմենստանի առաջնորդի՝ այս տարի հրատարակած արդեն երրորդ գիրքը կոչվում է «Սպորտը ճանապարհ է դեպի ընկերություն, առողջություն և գեղեցկություն»: Մինչ այդ նա հրատարակել է ևս երկու գիրք, որոնք վերաբերվել են ներքին ու ռազմական գործերին:

2016թ.-ին Բերդիմուհամեդովը հրատարակել է 6 գիրք՝ գորգերի, երաժշտության, ասացվածքների, ձիերի և այլնի մասին: