Կնշվի Էջմիածին քաղաքի 2702-ամյակը (տեսանյութ)

17:13 • 03.10.17

Հայոց հոգևոր մայրաքաղաքը նշում է հիմնադրման 2702-ամյակը: Քաղաքային իշխանության նախաձեռնությամբ տոնական բազմաբովանդակ միջոցառումներ կանցկացվեն հոկտեմբերի 6, 7-ին և 8-ին:

Տոնական տրամադրության բարձրակետ կհանդիսանա դեպի Կոմիտասի անվան հրապարակ շքերթը, որ կմեկնարկի հոկտեմբերի 8-ին, ժամը 14:30-ին և հայկական բեմարվեստի ներկայացուցիչների, ինչպես նաև` Էջմիածնի մշակույթի պալատի խմբերի մասնակցությամբ ուրախ տոնական համերգը, որ կմեկնարկի հոկտեմբերի 8-ին, ժամը 17:30-ին և կավարտվի տոնական գունեղ հրավառությամբ:

Էջմիածնի քաղաքապետարանը բոլորին հրավիրում է միասին տոնելու քաղաքի 2702-ամյակը: