Չեխիայի և Հայաստանի խորհրդարանների միջև հարաբերությունները բարձրակարգ են. Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ

19:57 • 03.10.17

Հայաստանում եմ իմ գործընկերոջ՝ Արա Բաբլոյանի հրավերով. Նորարար փորձառական արվեստի կենտրոնում «Տեսնել ոչ թե ինչ-որ բան»  ցուցադրության բացմանն այսպես Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը:

«Չեխիայի և Հայաստանի խորհրդարանների միջև հարաբերությունները բարձրակարգ են. դրա մասին է խոսում նաև այցերի քանակը: Շատ ուրախ եմ, որ օրենսդիր մարմինները միմյանց հետ կարող են  համագործակցել»,- ասաց նա՝ հիշատակելով, որ երկու երկրների նախագահների մակարդակով ևս երկու երկրներ այցելություններ եղել են:

Միլան Շտեխը նշեց, որ երկու երկրների միջև բարձրակարգ հարաբերությունները պետք է զարգանան նաև տնտեսական ոլորտում: «Եվ մեր երկու երկրների հասարակությունները պետք է փորձեն միմյանց ճանաչել»,- ասաց նա:

Նշենք, որ  «Տեսնել ոչ թե ինչ-որ բան» վերտառությամբ տեսաձայնային  ցուցադրությունը կազմակերպվել էր Հայաստանում Չեխիայի դեսպանատունը: Արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան էլ, նշեց, որ իրենց համար ցուցադրությունը հետաքրքրական է՝ քանի որ  դրան ներկա է գտնվում նաև իրենց խորհրդարանի Սենատի նախագահը:

Խոսելով ՆՓԱԿ-ում իրենց կազմակերպած ցուցադրության մասին` նա նշեց, որ ցուցադրությանը երիտասարդ հեղինակները կարողացել են իրենց վիզուալ աշխատանքում համատեղել նաև երաժշտությունը, ձայները և այլն:

«Այս ցուցադրության նպատակը ոչ թե Հայաստանի գեղեցկությունը ցույց տալն է, այլ ցույց տալ երկու երկրները (նկատի ունի Հայաստանն ու Չեխիան) ոչ սովորական ձևով»,- ասաց նա:

Նշենք, որ «Տեսնել ոչ թե ինչ-որ բան»  տեսաձայնային ցուցադրությունը ներկայացված է  hra94-ի կողմից (հեղինակներ` Պռոկոպ Յելինեկ և Իյան Միկիսկա): Նկարահանման համար կիրառվել է հատուկ նախագծված շարժումը վերահսկող տեխնոլոգիա, նաև պարզ գործընթացների համադրություն՝ ինչպես ձայնային, այնպես էլ պատկերով, տեսողական հարուստ դետալներ, որ ստեղծում են մեդիտացիոն եռաչափ միջավայր, որն ընդգրկում է բնապատկերներ, բնություն և մարդածին կառուցվածքներ: