Մահացել է Coca Cola HBC-ի ղեկավար Դիմիտրիս Լոիսը

14:50 • 03.10.17

Հոկտեմբերի 2-ին մահացել է Coca-Cola Hellenic Bottling Company (Coca-Cola HBC)  ընկերության ղեկավար Դիմիտրիս Լոիսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Coca-Cola HBC-ն այսօր խորը կսկիծով հայտնում է 2017 թվականի հոկտեմբերի 2-ին իր ղեկավար Դիմիտրիս Լոիսի մահվան մասին»,- ասված է ընկերության հաղորդագրությունում:


Սեպտեմբերին ընկերությունը հայտնել է, որ Լոիսը ժամանակավորապես հեռանում է ղեկավարի պաշտոնից՝ առողջական խնդիրների պատճառով:


Միխալիս Իմելոսը դեռ կշարունակի կատարել ընկերության ղեկավարի պարտականությունները, նշված է հաղորդագրությունում:


Coca-Cola Hellenic-ն աշխարհում ամենախոշոր ընկերություններից մեկն է, որ զբաղվում է The Coca-Cola Company ապրանքանշանով խմիչքների շշալցմամբ և դիստրիբուցիայով:

 

Картинки по запросу Скончался глава Coca-Cola HBC Димитрис Лоис