Ավտովթար Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին, կան տուժածներ

16:17 • 03.10.17


Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13:41-ին, ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:

Ըստ Shamshyan.com–ի՝ Մալիշկա գյուղի վարչական տարածքում բախվել են ВАЗ 2121 մակնիշի 02 ԼՕ 796 համարանիշի և ГАЗ 31 մակնիշի 34 DO 015 համարանիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն։