ՀՀ է ժամանել ԵՄ բարձրաստիճան պատվիրակություն. Տիգրան Բալայանը` Բաքու–Երևան չվերթի մասին

21:41 • 04.10.17

Բաքվից «Զվարթնոցում» վայրէջք է կատարել հատուկ չվերթ իրականացնող բելգիական ինքնաթիռ, որով Հայաստան է ժամանել ԵՄ բարձրաստիճան պատվիրակություն։

Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Հիշեցնենք, որ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման և մեկնման տեղեկագրում տեղեկատվություն կա Բաքու–Երևան չվերթի մասին։