Բրազիլիայում կանխել են երկրի պատմության մեջ ամենախոշոր գողությունը (լուսանկարներ, տեսանյութ)

09:39 • 04.10.17

Բրազիլիայում իրավապահներին հաջողվել է կանխել գողության դեպք, որը կարող էր դառնալ ամենախոշորը երկրի պատմության մեջ, այս մասին հաղորդում է բրազիլական Globo հեռուստաալիքը: 

Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում ոստիկանությունը հայտնաբերել ու ձերբակալել է 16 հոգանոց հանցախմբի, որոնք պատրաստվում էին բանկ թալանել:

Գողերը Banco do Brasil-ի պահեստարանը թալանելու նպատակով փորել են շուրջ 500 մետրանոց թունել՝ նպատակ ունենալով տանել 1 միլիարդ ռեալ՝ մոտ 318 մլն ԱՄՆ դոլար:

Հայտնի է, որ հանցագործները շուրջ մեկ մլն դոլար են ծախսել թունելի կառուցման համար:


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: