Զբոսաշրջիկների համար կբացվի Կոլիզեումի վերին հարկը

21:01 • 04.10.17

Հռոմի Կոլիզեումի վերին՝ հինգերորդ հարկն այցելությունների համար կբացվի նոյեմբերին:

Ինչպես հաղորդում է Euromag-ը, այդ մակարդակից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Կոլիզեում և Հռոմ, որը զբոսաշրջիկների համար անմոռաց փորձառություն կլինի: Այս մասին հայտարարել է Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին:

Վերին հարկը վերջին 40 տարում փակ է եղել զբոսաշրջիկների համար: Այնտեղ հայտնվելու համար այցելուները պետք է նախապես տեղ ամրագրեն էքսկուրսիոն խմբում, որը կարող է կազմված լինել առավելագույնը 25 մարդուց:

Հնագույն ժամանակներում Կոլիզեումի վերին հարկը նախատեսված էր հասարակության ցածր խավերի համար: