Կուբայի ԱԳՆ ղեկավարը քննադատել է 15 դիվանագետների վտարելու ԱՄՆ որոշումը
Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը «անհիմն ու անընդունելի» է կոչել ԱՄՆ-ից Կուբայի տասնհինգ դիվանագետների վտարումը, գրում է Ինտերֆաքս լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ Սպիտակ տան վարչակազմը Հավանայում ամերիկացի դիվանագետների հանդեպ ինչ-ինչ չպարզաբանված հարձակումների կապակցությամբ որոշել է կուբացի դիվանագետներին վտարել:
«Կուբան Վիեննայի կոնվենցիայով սահմանված իր պարտականությունները չի կատարել մեր դիվանագետներին պաշտպանելու համար, այդ իսկ պատճառով էլ նման որոշում է կայացվել», - ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:










