Պուտինը մեկնաբանել է Հյուսիսային Կորեային ուղղված հարվածի հավանականությունը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսական էներգետիկ շաբաթ» համաժողովի նիստի ժամանակ մեկնաբանել է Հյուսիսային Կորեային ուղղված հարվածի հավանականությունը, հայտնում է lenta.ru-ն:
«Եկեք ուղիղ խոսենք: Կարելի՞ է գլոբալ հարված հասցնել Հյուսիսային Կորեային, կարելի՛ է: Դա արդյունք կտա՞, պարզ չէ: Ո՞վ գիտի՝ այնտեղ ինչ կա քողարկված»,-ասել է ՌԴ ղեկավարը:
Պուտինի կարծիքով՝ Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը հնարավոր է լուծել միայն բոլոր կողմերից հնչող հռետորաբանության մակարդակի նվազեցման, ինչպես նաև Վաշինգտոնի ու Փհենյանի միջև ուղիղ բանակցությունների հաստատման միջոցով:
«Միայն այդ դեպքում է հնարավոր հավասարակշռված, ընդունելի լուծում գտնել»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Հյուսիսային Կորեան հայտնվել է պատերազմի սկսման սպառնալիքի տակ՝ իր վիճահարույց միջուկային ու հրթիռային ծրագրերի զարգացման պատճառով: ԱՄՆ-ն ու հարակից պետությունները պահանջում են Փհենյանից վերջ տալ սադրանքներին ու բալիստիկ հրթիռների փորձարկումներին: Մինչդեռ պաշտոնական Փհենյանը սպառնում է մոխրի վերածել Միացյալ Նահանգները:










