Դեռևս չեմ որոշել՝ կառաջադրվեմ, թե ոչ. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեռևս չի որոշել՝ 2018թ. մարտին կայանալիք նախագահական ընտրություններին կմասնակցի, թե ոչ, նշում է gazeta.ru-ն:
«Ես դեռևս ոչ միայն չեմ որոշել, թե ում դեմ եմ թեկնածությունս առաջադրելու, այլև չեմ որոշել՝ առհասարակ առաջադրվելու եմ, թե ոչ»,-ասել է նա:
Պուտինը հավելել է, որ օրենքի համաձայն՝ առաջադրումը պետք է գրանցվի նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին:
«Կարծում եմ, որ մինչ այդ հիմնական հավակնորդները հրապարակայնորեն կհայտարարեն այդ մասին ու կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը»,- ասել է ՌԴ ղեկավարը:
Հավելենք, որ Պուտինը ՌԴ նախագահի պաշտոնն առաջին անգամ զբաղեցրել է 2000թ. ու պաշտոնավարել է մինչ 2008թ.: 2008-2012թթ. վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո, Պուտինը կրկին վերընտրվել է ՌԴ նախագահի պաշտոնում:










