Պուտինը մեկնաբանել է Թրամփի հետ հարաբերությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր անձնական հարաբերությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեզ մոտ անձնական հարաբերություններ գրեթե չկան: Մենք մեկ անգամ ենք տեսնվել: Խոսել ենք մի քանի անգամ հեռախոսով: Այդ թվում Սիրիայի թեմայով: Եվ այստեղ մենք ԱՄՆ-ի հետ համագործակցում ենք, համատեղ մոտեցումներ և որոշումներ ենք գտնում»,- հայտարարել է Պուտինը «Ռուսական էներգետիկ շաբաթ» համաժողովի նիստի ժամանակ:
Նա նշել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները դարձել են ԱՄՆ-ի ներքին քաղաքական իրավիճակի պատանդ:
«Ես հաճախ եմ այդ մասին խոսել: Առանձին ուժեր օգտագործում են ռուս-ամերիկյան հարաբերությունները ներքին քաղաքական խնդիրները լուծելու համար: Բայց մենք համբերատար սպասում ենք՝ երբ ԱՄՆ ներքին քաղաքական կյանքում կավարտվի այդ գործընթացը»,- հավելել է Պուտինը:
Նա հավելել է, որ Թրամփի նման մարդը, նրա բնավորությամբ մարդը երբեք ինչ-որ մեկի պատանդը չի լինի:










