Ալավերդիում 2 եղբայրների են դանակահարել, նրանք կատարվածի մասին ի վիճակի չեն բացատրություն տալու

12:30 • 04.10.17

Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը՝ ժամը 2.40-ի սահմաններում, «Ալավերդի» բուժկենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ բուժկենտրոն կտրած-ծակած-թափանցող վերքերով տեղափոխվել են Վ. և Վ. Բարսեղյանները։ Այս մասին  Tert.am–ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նշենք, որ նշված անձինք եղբայրներ են: Նրանցից մեկն ունի հետույքի շրջանում արյունահոսող և գոտկատեղային շրջանում կտրած-ծակած վերքեր, իսկ մյուսը՝ կրծքի շրջանում կտրած, ծակած և ազդրի շրջանում կտրած ծակած:

Համաձայն բուժող բժշկի տեղեկանքի՝ դանակահարված եղբայրներն ի վիճակի չեն  բացատրություն տալու: Հանգամանքները  պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են հետախուզական  միջոցառումներ: