Սպիտակ տունը Կոնգրեսից ավելի քան 29 մլրդ դոլար է խնդրել փոթորիկների հասցրած վնասները վերացնելու համար
Սպիտակ տունը չորեքշաբթի պաշտոնական դիմում է հղել Կոնգրեսին, դաշնային բյուջեից ավելի քան 29 մլրդ ԱՄՆ դոլար հատկացնելու նպատակով, որպեսզի օգնի Միացյալ Նահանգներում փոթորիկներից տուժած տարածքներին, հայտնել է Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:
«Այո, մենք 12,77 միլիարդ դոլար ենք պահանջել աղետների օգնության հիմնադրամի, 16 միլիարդ դոլար ջրհեղեղի զոհերի ապահովագրության վճարման և 577 միլիոն դոլար անտառային հրդեհների դեմ պայքարելու համար», - ասել է նա:
Սակայն այդ 29 միլիարդ դոլարը չի դառնա վերջին տրանշը դաշնային բյուջեից, որի նպատակն է զոհերին օգնել: Սպիտակ տանը նախկինում նշվել է, որ այս տարի տասնյակ միլիարդավոր դոլարներ են պահանջվում, հիմնականում բնակելի շենքերի վերականգնման համար: Բացի այդ, Պուերտո Ռիկոն ստիպված է վերստեղծել ամբողջ էլեկտրական ցանցը:
«Հարվի» փոթորիկը զգալիորեն ազդել էր Տեխասի վրա, իսկ «Իրման» եւ «Մարիան» հարվածներ են հասցրել Կարիբյան տարածաշրջանին, նաեւ Ֆլորիդայի ափերին:










