Լաս Վեգասում հարձակման տուժածներից մեկը հատուկ ոտքի է ելել հիվանդանոց այցելած Թրամփներին պատվելու համար (լուսանկարներ)

10:42 • 05.10.17

Հոկտեմբերի 1-ին Լաս Վեգասի Mandalay Bay հյուրանոց-խաղատան 32-րդ հարկից Ստեֆան Փեդոքի կողմից իրականացված հարձակումից տուժածներից շատերը շարունակում են հոսպիտալացված մնալ:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփն այցելել են տուժածներին, որոնցից մեկը՝ սրունքի հատվածում վիրավորում ստացած Թոմաս Գունդերսոնը, անտեսելով ցավը, տեղից հատուկ վեր է կացել նախագահի ու առաջին տիկնոջ ձեռքը սեղմելու համար:

Աղբյուրը նկատում է, որ նախագահն ու առաջին տիկինը հիվանդին խնդրել են տեղից վեր չկենալ, սակայն նա ոտքի է ելել ու ինչպես պետքն է դիմավորել երկրի առաջին դեմքերին:

 

Gunderson is seen trying to sit up in the hospital bed as the first lady gets ready to walk in  Video showed the first lady walking into Gunderson's hospital room to greet him

 

«Չեմ կարող պառկած մնալ, երբ երկրի նախագահն ուզում է ձեռքս սեղմել: Միգուցե, մեր երկրում բազում խնդիրներ կան, բայց ես միշտ կհարգեմ երկիրս, նախագահիս ու դրոշս: Կապ չունի ոտքս վնասված է, թե ոչ, ես միշտ ոտքի կելնեմ ու կպատվեմ նախագահիս»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է տուժածը:

 

'Hi Thomas. How are you?' Melania Trump asks as she tells him not to get up. 'I'm okay,' Gunderson is heard saying as he gets to his feet and the pair shake hands

 

Երիտասարդը պատմել է, որ ինքը սպանդի վայրից փախչելիս է եղել, երբ 64-ամյա Փեդոքի արձակած փամփուշտը խոցել է ոտքը:

 

Gunderson held onto Trump's hand as he thanked him for his visit. Trump then gave Gunderson a pat on the back and asked: 'How's it going?'

 

Հայտնի է, որ Թրամփները հոկտեմբերի 4-ին Լաս Վեգաս են մեկնել ու հանդիպել հարձակման հետևանքով տուժածներին: Ավելի ուշ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է, որ նրանցից շատերին Սպիտակ տուն է հրավիրել: Բացի այդ, Թրամփը շնորհակալություն է հայտնել բժիշկներին կատարած հրաշալի աշխատանքի ու զոհերի թվի ավելացումը կանխելու համար:

 

Trump, standing with first lady Melania Trump, spoke to reporters on Wednesday after visiting doctors and shooting survivors at University Medical Center in Vegas

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Լաս Վեգասի Քլարկ շրջանի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն պատմել է, որ Փեդոքը «գաղտնի կյանք» է վարել ու տասնամյակներ շարունակ զենք հավաքել: Դեռևս հայտնի չէ, թե ինչն է դրդել Փեդոքին սպանդ իրագործել: Սակայն արդեն պարզ է, որ Փեդոքը ծրագրել էր փախուստի դիմել հյուրանոցային համարից: Լոմբարդոյի համոզմամբ՝ հրաձիգն ինչ-որ աջակից կամ օգնական է ունեցել, որի հետ փախուստի բարդ ծրագիր էր կազմել:

 

People run from the Route 91 Harvest country music festival after gunfire was heard. Witnesses said they initially ducked down at the command of police, but panic then took hold and there was a stampede

«Նա միայնակ չէր կարող այդտեղից փախուստի դիմել: Դրա համար նա պետք է առնվազն սուպերհերոս լիներ»,-ասել է շերիֆը: Սակայն սպանդն իրագործելուց հետո Փեդոքն ինքնասպան է եղել:

 

Gunderson was one of the more than 400 victims who were injured in the shooting when Paddock opened fire from the 32nd floor of the Mandalay Bay hotel. Paddock (pictured), killed 58 people in the shooting, which is now the deadliest in US history

 

Նրա հյուրանոցային համարում հայտնաբերվել է 23 միավոր զենք, 1.000-ից ավելի փամփուշտ, իսկ նրա տանն իրականացված խուզարկության արդյունքում իրավապահները հայտնաբերել են պայթուցիկ նյութեր:

 

First responders and bystanders carry an injured person to an emergency station located at the intersection of Las Vegas Boulevard and Tropicana Ave - one block north of the shooting

Շերիֆը նաև հավելել է, որ Փեդոքն իր հյուրանոցային համարից կրակել է մոտ 10 րոպե, ինչի հետևանքով զոհերից բացի վիրավորվել է 489 մարդ: Նրանցից 317-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:

Հավելենք, որ կատարվածը չի դիտարկվում որպես ահաբեկչություն:

 

Las Vegas Metropolitan Police Department officers point their weapons at a car driving down closed Tropicana Ave on Sunday after the mass shooting