Իսպանիայի նախկին թագավորն առագաստանավերի միջազգային մրցումների չեմպիոն է դարձել

23:29 • 05.10.17

Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսը, որը 2014-ին հրաժարվեց գահից՝ հօգուտ որդու՝ Ֆիլիպ VI-ի, իր թիմի հետ միասին դարձել է կանադական Վանկուվերում անցկացվող առագաստանավերի միջազգային մրցումների չեմպիոնը: 

Ինչպես ներկայացնում է Euromag-ը, Խուան Կառլոսը և նրա թիմը SIX METER CLASS WORLD CHAMPIONSHIP առաջնության շրջանակներում մրցել են Bribon Gallant առագաստանավով: Նրանք մրցակիցներին շրջանցել են դասական նավերի մրցույթում, որտեղ հանդես էր գալիս 21 անձնակազմ:

Այս անվանակարգում մրցում են այն նավերը, որոնց դիզայնը նախագծվել է մինչև 1965-ի դեկտեմբերի 31-ը: Այս նավերն ամբողջությամբ պատրաստված են փայտից, մինչդեռ առավել նոր նավերը պատրաստվում են բաղադրյալ նյութերից: