Լիտվինովան հերքել է Զեմֆիրայի հետ ամուսնության մասին լուրը
Դերասանուհի և ռեժիսոր Ռենատա Լիտվինովան չի ամուսնացել երգչուհի Զեմֆիրայի հետ: Այդ մասին lenta.ru-ին հայտնել է դերասանուհու օգնականը:
Լիտվինովայի ներկայացուցիչը հավելել է, որ համացանցում հայտնված լուրերը սուտ են և զրպարտություն: Նրա խոսքով՝ ռեժիսորի դիրքորոշումն այն է, որ մարդկանց, ովքեր հորինում և նման բաներ են գրում, պետք է պատժել:
«Ռենատան շատ վրդովված է, որ ԶԼՄ-ներում նման սուտ լուրեր են հայտնվում, նա անչափահաս դուստր ունի… Նա ճանապարհ կփնտրի հեղինակներին զրպարտության համար պատժելու համար»,-հայտարարել է ռեժիսորի ներկայացուցիչը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Զեմֆիրան և Լիտվինովան ամուսնացել են: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ամուսնական արարողությունը կայացել է Շվեդիայում, որտեղ թույլատրվում են միասեռ ամուսնությունները:










