Հայ գործարարը, ով վրա կրակ էին բացել Մոսկվայի կենտրոնում, հիվանդանոցում մահացել է

18:05 • 05.10.17

Մոսկվայի կենտրոնում կրակ են բացել հայ գործարար Արսեն Փափազյանի վրա, հայտնում է life.ru-ն: Նշվում է, որ հանցագործը չորս անգամ կրակել է տղամարդու վրա և հեռացել դեպքի վայրից, վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է։

Արսեն Փափազյանը Վորոնեժում հայկական սփյուռքի ղեկավարն է: ՌԴ քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ մահափորձի մասին: 

Քննության վարկածով՝ հոկտեմբերի 5-ին Բանկովսկայա նրբանցքի վրա գտնվող բնակելի տների մոտակայքում անհայտ անձինք չորս կրակոց են արձակել տղամարդու ուղղությամբ, ով գնում էր իր տան ուղղությամբ»,- ասել է ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի հարցերով գլխավոր քննչական վարչության ներկայացուցիչը: