Իտալիայում ոստիկանները 37 սիցիլիացի մաֆիոզ են ձերբակալել
Իտալիայի ոստիկանությունը հոկտեմբերի 4-ին սիցիլիական մաֆիայի, մասնավորապես Ռինցիվիլոյի կլանի դեմ, հատուկ գործողություն է իրականացրել, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 37 մարդ, 11 մլն եվրոյի չափով անշարժ գույքի վրա կալանք է դրել:
Հետաքննության համաձայն՝ Սիցիլիայի Ռինցիվիլո կլանի ներկայացուցիչները փորձել են Հռոմում, Միլանում և մի քանի այլ քաղաքներում ձկան առևտուրն ամբողջովին սեփական հսկողության տակ վերցնել:










