Սաուդյան Արաբիայում սոցցանցերով այլախոհության տարածման համար 22 մարդ է ձերբակալվել

05:06 • 05.10.17

Սաուդյան Արաբիայում սոցցանցերի միջոցով այլախոհության տարածման համար քսանից ավել մարդ է ձերբակալվել, այդ թվում Քաթարի քաղաքացի, հաղորդում է Ռոյթերզ գործակալությունը:

Լրատվամիջոցը, հղվելով երկրի պետական անվտանգության աղբյուրներին, տեղեկացնում է, որ սոցիալական ցանցերում հասարակական կարգի խախտման կոչով տեսանյութերից հետո 22 մարդ է ձերբակալվել:

Նշվում է, որ Սաուդյան Արաբիայում մինչ այս արդեն հարյուրավոր այլ մարդիկ են բանտ նստել այլախոհության մեղադրանքով: