Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել ԵԽԽՎ նախագահի պաշտոնից

16:12 • 06.10.17

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել իր պաշտոնից: Այդ մասին նա հայտարարել է Twitter-ի իր էջում:


«Այսօր անձնական պատճառներով ես որոշել եմ այլևս չղեկավարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը»,- գրել է նա:


Ավելի վաղ՝ հունիսին, հաղորդվել է, որ Պեդրո Ագրամունտը հեռացվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության կազմից: 


Հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում պետք է կայանար քվեարկության միջոցով Ագրամունտի պաշտոնական հեռացումը: Այդ նպատակով հւոնիսին ԵԽԽՎ-ն ընդունել է բանաձև, որը ենթադրում է կանոնակարգում փոփոխություններ, որոնցով թույլ է տալիս սկսել Պեդրո Ագրամունտի պաշտոնից հեռացման գործընթացը: