Հայտնի է դարձել՝ ով ժամանակավորապես կգլխավորի ԵԽԽՎ-ն Ագրամունտի հրաժարականից հետո

17:33 • 06.10.17

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը պաշտոնապես հաստատել է Պեդրո Ագրամունտի հրաժարականը, նախագահի պարտականություններն իրականացնելու է ավագ փոխնախագահ բրիտանացի Ռոջեր Գեյլը: Այդ մասին ասված է վեհաժողովի հայտարարությունում:


«Պեդրո Ագրամունտն այսօր հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին»,- ասված է հաղորդագրությունում:


Ինչպես նշվում է՝ Ագրամունտի հեռացման մասին առաջարկը նախատեսվում էր քննարկել Ստրասբուրգում հոկտեմբերի 9-ի լիագումար նիստի ընթացքում, սակայն քննարկումն այժմ տեղի չի ունենա:


«Հրաժարականից հետո Վեհաժողովի ավագ փոխնախագահ Ռոջեր Գեյլն ավտոմատ կերպով ստանձնել է նախագահի պարտականությունները»,- նշված է փաստաթղթում:


ԵԽԽՎ կանոնների համաձայն՝ նա կգործի մինչև Վեհաժողովի նստաշրջանի հաջորդ հատվածում նոր նախագահի ընտրությունը: