Աշխարհում 2016 թվականին հակամարտությունների հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 8.000 երեխա. ՄԱԿ
Աշխարհում անցած տարի զինված հակամարտությունների հետևանքով զոհվել կամ վնասվածքներ է ստացել ավելի քան 8.000 երեխա: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ մասնավորապես Աֆղանստանում անցած տարի հակամարտության հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 3.512 երեխա, Սիրիայում՝ 1.915, Եմենում՝ 1.340:
«Գլխավոր քարտուղարը (Անտոնիու Գուտերեշը) սարսափի մեջ է այն փաստից, որ ավելի քան 8 հազար երեխա սպանվել կամ վիրավորվել է 2016 թվականին հակամարտությունների ընթացքում… Նա ուրախ է, որ մի քանի երկրների կառավարություններ և որոշ ոչ կառավարական կազմակերպություններ այժմ աշխատում են ՄԱԿ-ի հետ՝ նպատակին հասնելու համար (երեխաների մահացության թվի կրճատման համար միջոցների առաջխաղացման վերաբերյալ)»,- ասված է Դյուժարիկի հայտարարությունում:










