Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում անզգայացման համար հիվանդներին արդյունաբերական գազ են ներարկել. մահացել է 14 մարդ
Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում անեսթեզիա անելու համար կիրառվել է բժշկության մեջ արգելված արդյունաբերական գազ (N2O), ինչի մասին պարզվել է հետաքննության արդյունքում:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, հետաքննության համար հիմք է դարձել այն փաստը, որ տվյալ հիվանդանոցում 3 օրվա ընթացքում արված վիրահատություններից հետո մեծ թվով մահվան դեպքեր են գրանցվել:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ալլահաբադ քաղաքում:
Հայտնի է, որ հունիսի 6-8-ն ընկած ժամանակահատվածում տվյալ հիվանդանոցում վիրահատվածներից 14-ը մահացել են:
Հուլիսի 18-ին սկսվել է համապատասխան հետաքննություն, որի արդյունքների համաձայն՝ բժիշկներն անզգայացման ժամանակ հիվանդներին արդյունաբերական գազ են ներարկել:










