Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կախված է Հայաստանի որոշումից. ՌԴ նախագահի խորհրդական

16:07 • 06.10.17

Եվրասիական տնտեսական միությունը հետզհետե ավելի հանրաճանաչ է դառնում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանի նախագահի` եվրասիական ինտեգրման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին, ապա Գլազևը պատասխանեց, որ Ադրբեջանին ԵԱՏՄ-ում ընդգրկելու վերջնական որոշումը կախված է Հայաստանից։

«Եվրասիական տնտեսական միությունը բաց է բոլոր մասնակիցների համար, բայց այս պարագայում որոշումը կախված է Հայաստանից, քանի որ ԵԱՏՄ-ում որոշումները կոնսենսուսի հիման վրա են ընդունվում»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանը` որպես ԵԱՏՄ անդամ, կարող է օգտվել վետոյի իրավունքից։

Գլազևը չհամաձայնեց այն տեսակետների հետ, որ ԵԱՏՄ-ն Խորհրդային միությունը վերականգնելու փորձ է, նման գնահատականները նա անվանեց «հիմարություն»: Ըստ ՌԴ նախագահի խորհրդականի՝ ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, ոչ ավելին: