Ճապոնական հայտնի ընկերությունը տուգանվել է աշխատակիցներին արտաժամյա աշխատացնելու համար
Ճապոնական Dentsu գովազդային գործակալությունը տուգանվել է աշխատակիցներին հավելյալ ժամերով աշխատացնելու համար, մի երևույթ, որը լայնորեն տարածված է երկրում:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Տոկիոյի դատարանն ուրբաթ որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ընկերությանը 500 000 իեն ($4 400) դոլար վճարել աշխատանքային օրենքները խախտելու համար:
Dentsu-ի աշխատանքային շուկան ուսումնասիրվել է դեռևս 2015 թվականից, երբ երիտասարդ աշխատակցուհի Մացուրի Տակահաշին ինքնասպան էր եղել:
Երկարաժամ հավելյալ աշխատանքը երկրի գլխավոր խնդիրներից մեկն է, և նույնիսկ առանձին անվանում ունի՝ կարոշի:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտարարվել էր նաև, որ 2013 թվականին մահացած 31-ամյա լրագրողուհի Միվա Սադոյի մահվան պատճառ է ճանաչվել գերհոգնածությամբ պայմանավորված սրտային անբավարարությունը:










