ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 14-ի գործից առանձնացված մասը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին

17:58 • 06.10.17

ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 14-ի գործից առանձնացված մասը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած դատական նիստին դատավոր Արտուշ Գաբրիելյանն այս գործից մաս անջատելու վերաբերյալ որոշում էր կայացրել:

Ամբաստանյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Ներսիսյանի, Սեդրակ Նազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի վերաբերյալ գործը կքննվի դատավոր Պետրոս Մակյանի վարույթում:

Հիշեցնենք, որ նախկինում Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Արտուշ Գաբրիելյանի վարույթում քննվում էր ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 14-ի՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Աշոտ Պետրոսյանի, Արայիկ Խանդոյանի, Էդվարդ Գրիգորյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Սեդրակ Նազարյանի, Արմեն Լամբարյանի, Սեդրակ Նազարյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիչյանի քրեական գործը մեկ վարույթում:

Մեսրոպ Մակյանն օրեր առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: