Տեսախցիկը նկարահանել է Մոսկվայի կենտրոնում հայ գործարարի վրա զինված հարձակումն ու մարդասպանի փախուստը (տեսանյութ)

15:34 • 06.10.17

Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են կրակել Մոսկվայի կենտրոնում գործարար Արսեն Փափազյանի վրա: Ինչպես երևում է կադրերում, մարդասպանը սպասել է գործարարին բակում, մի քանի անգամ կրակել նրա վրա և փախել հեծանիվով:


46-ամյա Արսեն Փափազյանը մահացել է հիվանդանոցում:


Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին, Բանկովսկիյ նրբանցքում:


Հարուցվել է քրեական գործ:


Ավելի վաղ հաղորդվել է, որ համացանցում հայտնվել են առաջին կադրերը Մոսկվայի կենտրոնում հայ գործարար Արսեն Փափազյանի դեմ իրականացված մահափորձի վայրից:


Lenta.ru-ն հաղորդում է, որ Արսեն Փափազյանը 4 երեխայի հայր էր, ուներ իրավաբանի, մենեջերի և շինարարի դիպլոմներ, ակտիվ զբաղվել է բարեգործությամբ։