Եթե Ա. Գեղամյանի խուլիգանական պահվածքը մարտահրավեր էր ԵԼՔ-ին, ապա արձանագրեք, որ ընդունում ենք այդ մարտահրավերը. Ն. Փաշինյանը՝ ՀՀԿ-ին
ԱԺ նիստի մեկնարկին վարման կարգով ձայն խնդրեց ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարեց, թե ինքը երեկվա միջադեպի հարցով ծանուցել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, սակայն այդպես էլ համարժեք գնահատական չի ստացել:
«Ես ծանուցել եմ Ա. Գեղամյանի խուլիգանական պահվածքի մասին, և մինչև օրս ՀՀԿ-ի կողմից որևէ համարժեք արձագանք չեմ ստացել, ինչը կարող է նշանակել, որ Հայաստանի կյանքում նոր շրջափուլի մեկնարկ է: Եթե սա մարտահրավեր էր ԵԼՔ դաշինքին և նրա պատգամավորներին, ապա արձանագրեք, որ մենք ընդունում ենք այդ մարտահրավերը»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Facebook սոցցանցի իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա։ Մինչդեռ Արտաշես Գեղամյանը հերքել էր:










