Պենտագոնը մտահոգություն է հայտնել Էր-Ռիադի կողմից C-400-ի գնման առնչությամբ

22:32 • 06.10.17

ԱՄՆ-ն մտահոգված է Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համալիրների գնման հարցով Սաուդյան Արաբիայի ծրագրերի առնչությամբ՝ ամերիկյան արտադրության համակարգերի հետ այդ համակարգերի օպերատիվ անհամատեղելիության պատճառով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Պենտագոնի մամուլի ծառայությունը:


Արաբական հեռուստաալիքների հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիան Մոսկվա թագավոր Սալման Բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի այցի ընթացքում պայմանավորվել է ՌԴ-ի հետ C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման մասին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռազմատեխնիկական համագործակցության թեման իսկապես եղել է բանակցությունների օրակարգում, բայց լրացուցիչ մանրամասներ հրաժարվել է ներկայացնել:


«Միացյալ Նահանգները և Սաուդյան Արաբիան ունեն ամուր հարաբերություններ պաշտպանկական արտադրանքի և ռազմական նշանակության արտադրանքի առևտրի ոլորտում: Մենք մտավախություններ ունենք C-400 համակարգերի գնման առնչությամբ, քանի որ ընդգծում ենք ամերիկյան և տարածաշրջանային համակարգերի հետ օպերատիվ համատեղելիության պահպանման կարևորությունը ցանկացած խոշոր պաշտպանական համակարգերի գնման ժամանակ ընդհանուր սպառնալիքների դեմ օպերատիվ համատեղելիության ապահովման համար»,- հայտարարել են Պենտագոնում: