Շվեդիայի օդանավակայանում երիտասարդը փորձել է «Սատանայի մայր» պայթուցիկներն ինքնաթիռի սրահ անցկացնել. նա ձերբակալված է (լուսանկարներ)

15:22 • 06.10.17

Շվեդիայի ոստիկանությունը հայտարարել է, որ 30 տարին չբոլորած, ծագումով գերմանացի երիտասարդը փորձել է ինքնաթիռի սրահ պայթուցիկներ անցկացնել:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել Գյոթեբորգի Լանդվեթեր օդանավակայանում:

Դեպքի վայր կանչված ոստիկաններն ու պայթուցիկների վնասազերծման գծով մասնագետները երիտասարդի ուղեբեռում հայտնաբերել են «Սատանայի մայր» կոչվող պայթուցիկներ:

Շվեդական լրատվամիջոցները հրապարակել են լուսանկար, որում երևում է՝ ինչպես են կասկածյալին դուրս բերում օդանավակայանից: Հայտնի է, որ նա պատրաստվում էր մեկ այլ եվրոպական երկիր մեկնել:

Նշվում է, որ գերմանացին հերքել է իր դեմ բոլոր մեղադրանքները:

Պարբերականը մանրամասնում է, որ «Սատանայի մայր» կոչվող պայթուցիկները, որոնք օգտագործվել են 2015թ. Փարիզում և 2017թ. Մանչեսթերում իրագործված ահաբեկչությունների ժամանակ, չափազանց դժվար են հայտնաբերվում:

 

The man was found to be carrying several packets of explosive TATP, nicknamed 'Satan's mother', which is commonly used by terrorists because it is difficult to detect (pictured, the man's belongings after being scanned)

A German man, aged in his 20s (pictured), was arrested at Sweden's Landvetter airport on Thursday morning after he allegedly tried to carry explosives on to a plane

Police said a routine check on the man's bags flagged up the presence of explosives and he was taken aside for extra screening before being arrested

Landvetter airport was temporarily placed on lockdown while bomb squads were called in, but the cordon was lifted a short time after