Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի դեմ հետաքննություն է սկսվել. նրան մեղադրում են մանկապղծության համար

18:27 • 07.10.17

Միացյալ Թագավորության նախկին վարչապետ սըր Էդվարդ Հիթը, որն ընտրվել էր պահպանողական կուսակցությունից ու ղեկավարի պաշտոնում ծառայել է 1970-1974թթ. ընթացքում, կասկածվում է մանկապղծության համար:

Ինչպես հայտնում է The Independent-ը, ողջ լինելու դեպքում վարչապետը, որը կասկածվում է անչափահաս տղաների բռնաբարության և նրանց նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար, անկասկած կհարցաքննվեր:

Հետաքննության տվյալների համաձայն՝ բռնաբարություններն ու սեռական բնույթի ոտնձգությունները տեղի չեն ունեցել նրա՝ ղեկավար լինելու տարիներին: Քննիչների խոսքով՝ 1961-1992թթ. ընթացքում Հիթի գործողություններից տուժել են 10, 11 և 15-ամյա տղաներ: Ոստկանության փոխանցմամբ՝ Հիթի դեմ մեղադրանքներն այնքան շատ էին, որ իրենք պարտավոր էին հետաքննություն սկսել:

Մինչդեռ Հիթի աջակիցների կարծիքով՝ ոստիկանությունը չպետք է հետաքննություն սկսեր հանգուցյալի դեմ, քանի որ վերջինն այլևս անկարող կլինի մաքուր պահել իր անունն ու պատիվը:

Հայտնի է, որ Հիթը մահացել է 2005թ.: