Չինաստանում 21-ամյա աղջիկը կուրացել է անդադար սմարթֆոնով խաղալու պատճառով
Չինաստանի բնակչուհու մի աչքը կուրացել է անդադար սմարթֆոնով խաղալու հետևանքով, հայտնում է South China Morning Post-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 21-ամյա աղջիկն առանց հանգստանալու ամբողջ օրը խաղացել է սմարթֆոնով՝ կորցնելով ձախ աչքով տեսնելու կարողությունը:
Չինուհին խոստովանել է, որ այնքան է տարված եղել խաղով, որ անընդհատ խաղացել է աշխատանքից հետո ու հանգստյան օրերին:
«Այն օրերին, երբ ես չեմ աշխատում, սովորաբար արթնանում եմ առավոտյան 6-ին, նախաճաշում եմ ու մինչև ցերեկվա 4-ը խաղում: Հետո ես ինչ-որ բան եմ ուտում, քնում եմ ու էլի խաղում մինչև գիշերվա 1-ը: Երբեմն այնքան եմ տարվում խաղով, որ մոռանում եմ սնվելու մասին»,-պատմել է տուժածը:
Բժշկի խոսքով՝ աղջիկը զրկվել է տեսողությունից աչքը չափազանց ծանրաբեռնելու պատճառով:










