Բերքանուշ գյուղում այրվել են տուն և ավտոմեքենա

05:02 • 07.10.17

Հոկտեմբերի 6-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բերքանուշ գյուղի դպրոցի փողոցում այրվում է տուն, անասնակեր և ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հակոբյան փողոցի տներից մեկի բակում այրվում է մոտ 200 հակ կուտակած անասնակեր և հարակից կայանած «ՎԱԶ 2101» մակնիշի 34 PZ 997 պետհամարանիշով ավտոմեքենայի առջևի աջակողմյան հատվածը: