Իրանի հավաքականից հիջաբ չկրելու պատճառով հեռացված շախմատիստուհին հանդես կգա ԱՄՆ-ի անունից

19:26 • 07.10.17

Իրանցի շախմատիստուհի Դորսա Դերախշանին, որին հեռացրել էին ազգային թիմից հիջաբից (կնոջ ողջ մարմինը ծածկող ավանդական մահմեդական հագուստ) հրաժարվելու համար, հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո: Այս մասին ասվում է ամերիկյան շախմատային ֆեդերացիայի կայքում:

«Այնքան լավ է և հանգիստ ելույթ ունենալ այն ֆեդերացիայի անունից, որն ընդունել և աջակցել է ինձ», -Lenta.ru-ի փոխանցամբ՝ ասել է 19-ամյա շախմատիստուհին, ով սովորում է Սենթ Լուիսի համալսարանում և հանդես է գալիս տեղի շախմատի թիմի կազմում:

Մարզուհին հեռացվել էր իրանական հավաքականից Գիբրալթարում անցկացվող մրցաշարի հաղերից մեկի ժամանակ հիջաբ կրելուց հրաժարվելու պատճառով: Այն ժամանակ շախմատիստուհին սովորելիս է եղել Իսպանիայում և մրցաշարին ժամանել է ինքնուրույն:

Նշվում է, որ որակազրկմամբ սպառնացել են նաև նրա 15-ամյա եղբորը, որը համաձայնել է խաղալ իսրայելցի մրցակցի հետ:

Շախմատիստուհին աշխարհի վեցակի չեմպիոնների երիտասարդների շրջանում: