1500 հոգանոց պատվիրակություն, 800 կգ մթերք ու անձնական խոհարարներ. Սաուդյան Արաբիայի «շքեղ» այցը Մոսկվա (լուսանկարներ, տեսանյութ)
Այս օրերին Սաուդյան Արաբիայի թագավորը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Նշվում է, որ այս այցը ոչ միայն պատմաքաղաքական տեսանկյունից է նշանակալի իրադարձություն, քանի որ սա թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդի առաջին այցն է Մոսկվա, այլև այն առումով, որ այն աչքի է ընկել իր ճոխությամբ։
tatler.ru-ն նշում է, որ թագավորն իր հետ 1500 հոգանոց պատվիրակություն է բերել Մոսկվա։ Նրա թագավորական Boeing 747-ը վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում հոկտեմբերի 4-ին։ Օդանավից իջնելու համար միապետին տրամադրվել է, ինչպես լրատվամիջոցն է նշում, ոսկեզօծ շարժասանդուղք։ Իհարկե, ճանապարհի կեսին այն խափանվել է, և 81-ամյա թագավորը ստիպված է եղել ոտքով իջնել աստիճաններով։
Նրա ահռելի պատվիրակության համար ամբողջությամբ ամրագրվել են The Ritz-Carlton և Four Seasons հյուրանոցները։ Դա Սաուդյան Արաբիայի բյուջեին արժեցել է 3 միլիոն դոլար։ Անձամբ թագավորը հաստատվել է Four Seasons հյուրանոցում։ Որպեսզի թագավորն իրեն զգա ինչպես տանը, նա նաև կահույք է բերել իր հետ, որը դրել են իր հյուրանոցային համարում։ Անգամ հյուրանոցի աշխատակիցների մի մասն է փոխարինվել նրա աշխատակիցներով, որոնք ամենից լավ գիտեն՝ ինչպես սպասարկել թագավորին։
Ի դեպ, նա իր հետ նաև 800 կգ մթերք ու անձնական խոհարարներին է բերել։
Սաուդյան Արաբիայի թագավորն իր պատվիրակության հետ ՌԴ-ն կլքի այսօր։














